ԱՄՆ-ում կարծում են, որ ահաբեկիչ Օսամա բեն Լադենի որդին՝ Համզան, մահացել է: Աղբյուրը կառավարությունում չի նշել, թե երբ և որտեղ է նա մահացել, գրում է «Կոմերսանտը» Reuters-ի վրա հղումով:
Երբ այդ մասին հարց են ուղղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, նա հրաժարվել է մեկնաբանություններից: Երբ հատուկ գործողության արդյունքում 2011-ին Պակիստանում սպանվեց Բեն Լադենը, Համզան կարող էր գտնվել Իրանում՝ տնային կալանքի տակ:
Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ ԱՄՆ-ն մեղսակից է գործողությանը, որը հանգեցրել է բեն Լադենի որդու մահվան: Դա կարող էր տեղի ունենալ վերջին 2 տարում:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը 1 մլն դոլար պարգևավճար էր սահմանել Համզա բեն Լադենի մասին տեղեկությունների համար: Գրոհայինի որդին սպառնում էր հարձակումներ կատարել ԱՄՆ-ում և նրա դաշնակից երկրներում: Այդ մասին հայտարարել էր ԱՄՆ Պետդեպի դիվանագիտական անվտանգության բյուրոյի ահաբեկչության դեմ պայքարի համակարգող Նաթան Սայլսը: