2 օգոստոսի 2019 - 14:20 AMT
Պայթյուններ Բանգկոկում. Կան տուժածներ

Բանգկոկում օգոստոսի 2-ին մի քանի պայթյուն է որոտացել: Գործի է դրվել 6 պայթուցիկ, ևս մեկ ռումբ հաջողվել է գտնել և վնասազերծել մինչև պայթելը: Պայթյունները տեղի են ունեցել քաղաքի մի քանի շրջաններում, այդ թվում կառավարական թաղամասում, գրում է Meduza-ն The Bangkok Post-ի վրա հղումով:

Ըստ աղբյուրների ոստիկանությունում, պայթուցիկները թայմերներ են ունեցել: 3 կին է տուժել, որոնք մաքրում էին փողոցը:

Թաիլանդի բնակիչները կոչ են արել բնակիչներին հանգստություն պահպանել և խուճապի չմատնվել:

Պայթյունների համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել: Պայթուցիկները գործի են դրվել Բանգկոկում ընթացող ԱՍԵԱՆ գագաթնաժողովի ժամանակ, հավանաբար, ահաբեկման ակցիա է եղել:

Վերջին շրջանում բազմաթիվ ահաբեկչական գործողություններ են կատարվել Թաիլանդի հարավում, որտեղ ծայրահեղական խմբավորումներ են գործում: