Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի վայրից ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին (Շշի Մելո) պատկանող մեքենան փախցրել են, հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը:
Հրապարակված տեսանյութում երևում է, որ Մանուկյանի Range Rover մակնիշի մեքենան անսպասելիորեն լքում է դեպքի վայրը:
Մեքենան վնասվել էր պայթյունի հետևանքով:
Ավելի վաղ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում օգոստոսի 2-ին պայթյուն է տեղի ունեցել, հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Պայթյունի հետևանքով տուժածներ ու զոհեր չկան: Վերոնշյալ ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել է դժվարանցանելի:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածում առաջացել է մոտ 60 սմ խորությամբ, 1.5 մ լայնությամբ և մոտ 5 մ երկարությամբ փոս: Պայթյունի հետևանքով վնասվել են Patriot Nissan և Range Rover մակնիշների ավտոմեքենաները: