5 օգոստոսի 2019 - 10:40 AMT
Նախագիծ. Մանկավարժների խրախուսման մրցույթներ կլինեն

ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծը:

Դրանով սահմանվում են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների կարգերը:

Ամրագրվում է հեռավար (դիստանցիոն) կրթությունը՝ այլընտրանքային կրթական ծրագրի ձև, որի շրջանակում անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի և ուսուցչի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով,

Նախատեսվում է նաև կրեդիտային համակարգի ներդրում միջնակարգ կրթության երրորդ աստիճանի (10-12-րդ դասարաններ) ուսումնական գործընթացի կազմակերպման, սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ գնահատման, կրթական ծրագրերի յուրացման կրեդիտների միջոցով չափման, հաշվառման և փոխանցման ընթացքում: