5 օգոստոսի 2019 - 10:48 AMT
Ըմբիշ Արթուր Շահինյանը՝ Poland Open-ի ոսկե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Շահինյանը (87 կգ) դարձել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված միջազգային մրցաշարի հաղթող։

Մինչև 87 կգ քաշային կարգի հայկական եզրափակչում Շահինյանը հանդիպել էր Մաքսիմ Մանուկյանին։Ծավալվել է լարված պայքար, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը։

Գոտեմարտի վերջին վայրկյաններին հաշիվը 2։1 էր՝ հօգուտ Մանուկյանի։

Շահինյանը դուրս է հրել Մանուկյանին մրցագորգից։ Մրցավարը 2 միավոր-նկատողություն է տվել Մանուկյանին՝ պայքարից խուսափելու համար։ Մանուկյանն ընկել է և այլևս չի կարողացել շարունակել պայքարը։

Մրցաշարի հաղթող է ճանաչվել Արթուր Շահինյանը։

Գևորգ Ղարիբյանն էլ (60 կգ) դարձել է մրցաշարի բրոնզե մեդալակիր։

Նախօրեին ոսկե մեդալ էր նվաճել Մալխաս Ամոյանը (72 կգ)։