Մոտ 50 շաման ՌԴ-ից, Գերմանիայից, Մոնղոլիայից և Լեհաստանից Բայկալի Օլխոն կղզում ծիսական արարողություն են կատարել՝ խնդրելով աստվածներին դադարեցնել տայգայի հրդեհներն ու ջրհեղեղները: Այդ մասին հայտնել է շամանների «Տենգերի» միջազգային կազմակերպությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Թայլագանն ավարտվել է: Եղել է հզոր էներգետիկա: Ծեսին մասնակցել է մոտ 50 շաման Մոնղոլիայից, Լեհաստանից, Գերմանիայից և, բնականաբար, Բուրյաթիայից: Եղել է զոհաբերություն սննդի տեսքով,-ասել է զրուցակիցը:
Թայլագանը մի ծես է, որը կատարում է շամանը՝ խնդրելով աստվածներին հեռու վանել աղետներն ու դժբախտությունները:
Սիբիրում անտառային հրդեհների մակերեսը կազմում է 3 մլն հա: 4 սուբյեկտում՝ Իրկուտսկի շրջանում, Կրասնոյարսկի երկրամասում, Բուրյաթիայում և Յակուտիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: