10 օգոստոսի 2019 - 16:14 AMT
Մոսկվայում ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում․ Ուղիղ

Օգոստոսի 10-ին Մոսկվայում ընդդիմությունը բազմահազարանոց հանարահավաք է իրականացնում։ Այս պահին, ոստիկանության փոխանցմամբ, ակցիային մասնակցում է ավելի քան 15,000 հոգի։

Լրատվամիջոցների փոխանցմամբ, չնայած վատ եղանակային պայմաններին՝ մարդկանց հոսքը դեպի հանրահավաքի վայր չի դադարում։

Ավելի վաղ՝ օգոստոսի 3-ին Մոսկվայում տասնյակ հազարավոր ընդդիմադիր ակտիվիստների մասնակցությամբ տեղի ունեցած բողոքի գործողությունների ընթացքում ավելի քան 1000 մարդ է բերման ենթարկել։

Ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ և բռնություն է գործադրվել՝ հիմնականում ծեծել են մահակներով:

Սա սեպտեմբերի 8-ին կայանալիք Մոսկվայի դումայի ընտրություններում ընդդիմության թեկնածուներին չգրանցելու որոշման դեմ բողոքի երրորդ զանգվածային գործողությունն է։ Առաջինը տեղի էր ունեցել հուլիսի 27-ին, որի ընթացքում բերման էր ենթարկվել ավելի քան 1300 մասնակից: