10 հոկտեմբերի 2008 - 14:17 AMT
Էդվարդ Նալբանդյանը Բիշքեկում մասնակցել է ԱՊՀ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցեց ԱՊՀ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, նիստի օրակարգի հիմնական թեմաներն էին` ԱՊՀ հետագա զարգացման ռազմավարությունը, անդամ-երկրների միջեւ անվտանգության, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացման եւ այլ հարցեր: Նիստի մասնակիցները քննարկեցին կազմակերպության կառուցվածքային բարեփոխումների ընթացքը, ԱՊՀ կառույցների աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղիները, ԱՊՀ իրավապայմանագրային դաշտի գույքագրման հարցերը, տնտեսական ոլորտում, մասնավորապես էներգետիկայի բնագավառում բազմակողմ համագործակցության խորացման հարցերը: Նիստի վերջում տեղի ունեցավ մոտ 30 փաստաթղթերի ստորագրման արարողություն: