10 հոկտեմբերի 2008 - 15:48 AMT
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ղարաբաղյան կարգավորման գործընթացը
Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովի ու Էդվարդ Նալբանդյանի հետ Բիշքեկում ընթացող ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նստաշրջանում, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: Եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված հարցեր` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդհանուր ջանքերի համատեքստում: