13 հոկտեմբերի 2008 - 18:47 AMT
Սեյրան Օհանյանը կմասնակցի ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանքտ Պետերբուրգ` մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի` հոկտեմբերի 15-ին կայանալիք հերթական նիստին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նիստի ընթացքում ԱՊՀ պաշտպանության նախարարները կամփոփեն ԱՊՀ կանոնադրական մարմինների` 2008թ. գործունեության արդյունքները, ինչպես նաեւ կստորագրեն ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի 2009թ.-ի պլանը: