31 օգոստոսի 2019 - 13:21 AMT
Ռազմատեխնիկայի և սպառազինության ցուցահանդես՝ Ստեփանակերտում

Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:30-ից 14:00-ն Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվելու է ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես, որի ժամանակ ներկայացվելու են նաև սեփական արտադրության նոր զինանմուշների ցուցադրություն:

Վերածննդի հրապարակում բացազատվելու է դաշտային խոհանոց՝ մեր համերկրացիներին և հյուրերին հնարավորություն ընձեռելով համտեսել զինվորական ճաշ, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: