2 սեպտեմբերի 2019 - 12:41 AMT
Դեսպան. Իրանի նախագահը կայցելի Հայաստան

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կայցելի Հայաստան: Այդ մասին իրանական լրատվամիջոցներին է ասել Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, հայտնում է Shantnews-ը։

«Հայաստանի վարչապետն Իրանի նախագահ Ռոհանիին հրավիրել է այցելել Հայաստան, և Իրանի նախագահը, համապատասխանաբար, առաջիկա շաբաթներին այց է կատարելու այդ երկիր», –հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Հասան Ռոհանիին հրավիրել է մասնակցելու ԵՏՄ Եվրասիական տնտեսական խորհրդի (ԵՏՄ երկրների ղեկավարնների նիստի) աշխատանքներին։

2019-ի փետրվարին, Իրան էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրան այնտեղ ընդունել էին բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ երկրի բարձրագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։