6 սեպտեմբերի 2019 - 14:49 AMT
ԼՀԿ. Ակնկալում ենք՝ Բաբաջանյանը կվերադարձնի համամասնականով ստացած մանդատը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արձագանքել է խմբակցությունից դուրս գալու պատգամավոր Արման Բաբաջանյանի որոշմանը։

Հայտարարության մեջ ասվում է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարգում է պարոն Արման Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը և ակնկալում է նրանից նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը։

«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Բաբաջանյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություններ իր հետագա գործունեությունում»,-ասվում է հայտարարության մեջ։