7 սեպտեմբերի 2019 - 12:29 AMT
18 տարի առաջվա սպանության համար հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է ՀՀ

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ սպանության, բանդիտիզմի և պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելու մեղադրանքով 2001 թվականից հետախուզվող Վաղարշապատ քաղաքում հաշվառված 48-ամյա տղամարդը գտնվում է Մոսկվայում։

ՔՀԳ վարչության ծառայողները, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, հայտնաբերեցին հետախուզվողին, որը սեպտեմբերի լույս 7-ի գիշերը ոստիկանների ուղեկցությամբ Մոսկվայից տեղափոխվեց Երևան։

Խափանման միջոցը՝ կալանք: