18 հոկտեմբերի 2008 - 13:59 AMT
Հայաստանի ընդդիմությունն երկու-երեք ամսով դադարեցնում է բողոքի ցույցերը
Հայաստանի ընդդիմությունն երկու-երեք ամսով դադարեցնում է բողոքի ցույցերը: Նախօրեին հանրահավաքի ժամանակ հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ, Հայկական ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ընդ որում, նրա խոսքերով, սա չի նշանակում, թե ընդդիմությունը հրաժարվում է հետագա ծրագրերից` հանրահավաքների դադարեցումը կնպաստի, որ ընդդիմության պահանջներն ավելի արագ կյանքի կոչվեն: Ինչպես նշել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, այդ երկու-երեք ամիսներին, երբ չեն անցկացվի զանգվածային միջոցառումներ, ընդդիմությունը կլուծի կազմակերպչական հարցեր, ինչը վկայում է այն մասին, որ ընդդիմադիր շարժումը լրջորեն մտադիր է պայքարել իր նպատակներին հասնելու համար: