20 հոկտեմբերի 2008 - 14:29 AMT
Ռոլանդ Քաթըր. «Հայաստա'ն, բարի գալուստ «Գործընկերություն հանուն խաղաղության» ընտանիք»
«Զորավարժությունների անցկացումը «Գործընկերություն հանուն խաղաղության» զորավարժությունների շրջանակներում ցույց տվեցին, որ Հայաստանը լիովին պատրաստ է դառնալ այդ ընտանիքի անդամ եւ ինձ մնում է միայն ասել` «Բարի գալուստ «Գործընկերություն հանուն խաղաղության» ընտանիք», հոկտեմբերի 19-ին «Cooperative Langbow 2008» զորավարժությունների եզրափակիչ փուլի շրջանակներում ցուցադրական գործողության ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի դաշնակցային ուժերի ցամաքային զորքերի հրամանատարության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռոլանդ Քաթըրը:

Նրա խոսքերով, այս զորավարժությունների անցկացումը որոշակի ազդանշան հանդիսացավ, որն ուղղված է խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատմանը տարածաշրջանում: Նա նաեւ նշել է, որ Հայաստանի կառավարությունն ու պաշտպանության նախարարությունը մեծ ջանքեր են գործադրել ՆԱՏՕ-ի զորավարժությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Ռ.Քաթըրը հավելել է նաեւ, որ տպավորված է հայ զինծառայողների պատրաստության մակարդակով: