25 սեպտեմբերի 2019 - 16:06 AMT
Viber-ը մտադիր է գնումների գործառույթ ներմուծել

Viber մեսենջերը մտադիր է գնումների գործառույթ ներմուծել հավելվածի ներսում: Այդ մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ջամել Ագաուան:

«Դեռևս գաղափարն այն է, որ օգտատերերը կարողանան կիսվել հետաքրքիր ապրանքներով, սակայն հավելվածի ներսում դրանք գնելու հնարավորություն նրանք չունեն: Շուտով այն կհայտնվի»,-ասել է նա, հայտնում է «Կոմերսանտը»:

Այժմ հավելվածի չաթերում կարելի է դիտել 8 գործընկերոջ ապրանքների կատալոգ, այդ թվում Farfetch-ի, Ozon-ի և «Սպորտմաստերի», կիսվել կոնկրետ ապրանքներով և անցնել վաճառողի կայք այն ձեռք բերելու համար: Ընկերությունը բանակցում է ընդլայնելու համար գործընկերների քանակը, հավելել է Ագաուան: