Երևանում բացվել է բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի արձանը: Այն գտնվում է բանաստեղծուհու անվան թիվ 145 դպրոցում, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է:
Քանդակագործի խոսքով՝ Կապուտիկյանի մարմարե քանդակն իր նվերն է դպրոցին նրա 100-ամյակի առթիվ։
«Ես մտածեցի, որ Սիլվայի կերպարը պետք է ստեղծեմ այնպես, ինչպես առաջին անգամ իրեն հանդիպել եմ՝ ծիծաղը երեսին, ժպտերես, իր բարի վերաբերմունքով»,- ասել է Թոքմաջյանը։
Քանդակագործը նշել է, որ բավականին երկար է աշխատել արձանի վրա, քանի որ «չէր ստացվում այն Սիլվան» որն ինքն էր ուզում:
Հայաստանում բանաստեղծուհու ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական մի շարք միջոցառումներ են անցկացվում:
Կապուտիկյանը ծնվել է 1919թ. հունվարի 20-ին Երևանում, Վանից գաղթած ընտանիքում։ Գրական գործունեության ընթացքում արժանացել է ԽՍՀՄ, ՀԽՍՀ Պետական մրցանակների, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի է, 1998 թվականին Քեմբրիջի միջազգային աշխարհագրական ինստիտուտի կողմից ստացել է «Տարվա կին» տիտղոսը: