30 սեպտեմբերի 2019 - 16:56 AMT
Իրանը $50 մլրդ փոխհատուցում է պահանջում ԱՄՆ-ից

Իրանը կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է փոխհատուցի այն վնասը, որ հասցրել է Իրանին, մինչ միջուկային գործարքին վերադառնալը: Իրանի քաղաքական նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային այդ գումարը գնահատել է $50 մլրդ:

Միջուկային գործարքի շուրջ երկխոսությունը վերսկսելու համար Թեհրանին «համապատասխան պայմաններ» են հարկավոր, ասել է Ռեզային, գրում է «Կոմերսանտը»:

Իրանն ու համաշխարհային 6 տերություն ստորագրել էին միջուկային ծրագիրը 2015-ին: Համաձայնագրի շրջանակում Իրանից հանվել էին պատժամիջոցները, որին ի պատասխան Իրանը պետք է հրաժարվեր միջուկային ծրագրից: 2018-ի մայիսին ԱՄՆ-ն դուրս եկավ ծրագրից և պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ, որոնք մի քանի անգամ դրանից հետո խստացվել են:

Սեպտեմբերի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ ԳՎ ամբիոնից հայտարարեց, որ միտված է Իրանի հետ կոշտ դիմակայության և չի բացառում ոչ մի սցենար: