1 հոկտեմբերի 2019 - 12:10 AMT
Պուտինն ու Ռոուհանին` Երևանում, Երևանի բերդի գրավման օրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին, ԵԱՏՄ մյուս երկրների ղեկավարների հետ, կմասնակցի Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին: Ընդլայնված կազմով նիստին հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակ ունի նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Իրանի նախագահը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 30-ին, Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը կժամանի հոկտեմբերի 1-ին:

192 տարի առաջ նույն օրը՝ 1827թ. հոկտեմբերի 1-ին (13-ին՝ հին տոմարով), ռուսական զորքը մտել է Երևանի բերդ՝ գրավելով պարսկական վերջին հենակետը Հայաստանում, գերի վերցնելով պարսկական կայազորն ու Հասան խանին: Մինչև ռուսների գրավելը, Երևանի բերդը, որը գտնվում էր Հրազդան գետի ափին, պարսիկ խանի նստավայրն է եղել: Ռուսները փորձել են գրավել բերդը նաև 1804-ին ու 1808-ին՝ ռուս-պարսկական 1-ին պատերազմի ժամանակ, ապարդյուն։

Երևանի գրավման համար ռուսական զորքի հրամանատար Պասկևիչը ստացել է «Կոմս Էրիվանսկի» տիտղոսը:

Իրանի ու ՌԴ ղեկավարները միաժամանակ ՀՀ են այցելում են 1-ին անգամ։