1 հոկտեմբերի 2019 - 14:59 AMT
Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը կրկին մերժվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք մարաշ նստավայորւմ շարունակվել է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կրկին մերժել է Մանվել Գրիգորյանի պաշտպանների` խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, հայտնում է Shantnews.am-ը:

Որոշման հրապարակումից հետո, դատարանի դահլիճում գտնվող քաղաքացիները ընդգծված բացասական վերաբերմունքով են դուրս եկել դատարանի դահլիճից: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարգադրել է հաջորդ նիստին թույլլ չտալ տվյալ քաղաքացների մուտքը դատարանի դահլիճ:

Նիստը հետաձգվել է, դատական հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 8-ին:

Պաշտպանները դատարանի`խափանման փոփոխության միջնորդությունը մերժելու որոշումները որակել են որպես անօրինական խոշտանգում Մանվել Գրիգորյանի նկատմամբ: