2 հոկտեմբերի 2019 - 13:04 AMT
Ուզբեկստանը մտադիր է անդամակցել ԵՏՄ-ին

Ուզբեկստանը մտադիր է անդամակցել ԵՏՄ-ին: Այդ մասին հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:

«Ուզբեկստանի նախագահը որոշում է կայացրել և այժմ մշակվում է ԵՏՄ-ին Ուզբեկստանի միանալու հարցը»,-ասել է նա Ուզբեկստանի խորհրդարանի օրենսդիր պալատի նախագահ Նուրինջոն Իսմոիլովի հետ հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մատվիենկոն հույս է հայտնել, որ Ուզբեկստանի անդամակցումը ԵՏՄ-ին չի ուշանա: «Եթե դա տեղի ունենա, անշուշտ, դա մեծ գործ կլինի, քանի որ դա համապատասխանում է համաշխարհային պրակտիկային և հաշվի է առնում գլոբալիզացիայի նախագծերը: Հուսով եմ, համաձայնեցման գործընթացը չի ձգձգվի և մենք հնարավորություն կունենանք գործակցելու եվրասիական ընտանիքի շրջանակում»,-ասել է նա:

Ըստ խոսնակի, երբ Ուզբեկստանն անդամակցի ԵՏՄ-ին, Ռուսաստանը նոր հնարավորություններ կունենա գործակցելու այդ երկրի հետ և կհեռացվեն «որոշակի խոչընդոտներն ու արգելքները, որոնք կան միջպետական հարաբերություններում: