2 հոկտեմբերի 2019 - 15:31 AMT
Պեսկովը հաստատում է․ Պուտինն ու Բելլա Քոչարյանը հանդիպել են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ, կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի կնոջը՝ Բելլա Քոչարյանին: Այս տեղեկատվությունը հաստատել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Այս տեղեկատվությունը հաստատել էր նաև ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով Երևանում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա մասնակցել է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի աշխատանքներին, որի շրջանակում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ է Մարտի 1-ի գործով։ Նա գտնվում է կալանքի տակ։