ԱՄՆ-ն չի հանում զորքերը Սիրիայից, այլ «զինվորականների մի փոքր մասին» տեղափոխում է այլ ռազմակայաններ: Այդ մասին լրագրողներին ասել են Սպիտակ տանը:
Ավլեի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայի հյուսիսային շրջաններից:
«Դա Սիրիայից զորքերը դուրս բերել չէ, խոսքը զինվորականների ոչ մեծ քանակի տեղափոխման մասին է»,-մեկնաբանել է Թրամփի խոսքերը վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը: Ըստ նրա, խոսքը 50-100,000 ամերիկացի զինծառայողի տեղափոխման մասին է, գրում է «Կոմերսանտը»:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է տարածաշրջանում ռազմական գործողություն սկսելու մասին և հայտարարել է, որ լրացուցիչ զորքեր է մոտեցնում Սիրիայի սահմանին: Վաշինգտոնը հրաժարվել է մասնակցել համատեղ ռազմական գործողությանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն դուրս է բերում իր զինծառայողներին Սիրիայի հյուսիս-արևելքից: