8 հոկտեմբերի 2019 - 17:37 AMT
Օհանյանն ու Թանկյանը համահայկական թվային հարթակ կստեղծեն՝ Highconnect

Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ու աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են, որ «համահայկական թվային պլատֆորմ» են ստեղծելու։

«Համահայկական թվային հարթակ ենք հիմնելու: Այն թույլ կտա բազմաթիվ, տարբեր հետաքրքրության տեր հանրույթների մասնակցել դրան: Սա կդառնա առցանց պլատֆորմ հայ ազգի համար»,- ասել է Թանկյանը, հայտնում է Shantnews.am-ը։

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն էլ պարզաբանել է, որ հարթակը կկոչվի Highconnect։

«Դատելով անվանումից` դա մի կողմից բարձր կապ է, մյուս կողմից` հայկական»,- նշել է Արշակյանը։

Ալեքսիս Օհանյանի խոսքով՝ ինքը, Թանկյանը, Էրիկ Իսրայելյանը երկար են մտածել ու հասկացել, որ իրենք մեծ հնարավորություններ ունեն՝ իրենց փորձը ներդնել և ստեղծել այդ հարթակը: