29 հոկտեմբերի 2008 - 18:53 AMT
Հայաստանի եւ Սերբիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հեռանկարները
Հոկտեմբերի 29-ին Հայաստանի ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանն ընդունել է Սերբիայի ԱԳ նախարարի տեղակալ Զորան Վուջիչին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններում համագործակցության հնարավորությունները: Զորան Վուջիչը ներկայացրել է Սերբիայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու գնահատականները բալկանյան թերակղզում տիրող իրավիճակի վերաբերյալ: Հյուրի խնդրանքով Արման Կիրակոսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու եվրոատլանտյան կառույցների հետ համագործակցության փորձը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հակամարտությունների կարգավորման հետ կապված խնդիրներին: