16 հոկտեմբերի 2019 - 10:30 AMT
Ոստիկանի սպանության մեջ կասկածվողը բերման է ենթարկվել

«Հաղթանակ» զբոսայգու մերձակայքում 38-ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանի սպանության մեջ կասկածյալն ու իր հետ գտնվող անձը հայտնաբերվել ու բերման են ենթարկվել։

Այս մասին է հայտնում ոստիկանության լրատվական ծառայությունը, այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Տիգրան Առաքելյանը սպանվել է հոկտեմբերի լույս 16-ի գիշերը' ժամը 04․30-ի սահմաններում։ Նա ծառայակցի հետ հետապնդելի է եղել կասկածյալներին, նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի ատրճանակը, կրակել Առաքելյանի վրա ու հարվածել մեկ այլ ոստիկանի։