30 հոկտեմբերի 2008 - 15:11 AMT
Հայաստանը մեծապես կարեւորում է նախագահությունը ՍԾՏՀ-ում
Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպությունում նախագահության շրջանակներում Հայաստանը հատուկ ուշադրություն կհատկացնի հաղորդակցությունների, էներգետիկ, տրանսպորտի ոլորտներին: Այդ ժամանակաշրջանի համար ծրագրված են շուրջ 60 միջոցառումներ, որոնք կանցնեն ինչպես հանրապետության տարածքում, այնպես էլ կազմակերպության այլ անդամ երկրներում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, պաշտոնական Երեւանը մեծապես կարեւորում է նախագահությունը ՍԾՏՀ-ում: