21 հոկտեմբերի 2019 - 11:02 AMT
«Նարեկացիական ընթերցումներ»՝ Մատենադարանում

Հոկտեմբերի 23-ին և 24-ին Մատենադարանի գլխավոր դահլիճում տեղի կունենա «Նարեկացիական ընթերցումներ» 5-րդ միջազգային գիտաժողովը: Բացումը կկայանա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10:30-ին:

Ամենամյա գիտաժողովին մասնակցելու են նարեկացիագիտության ասպարեզում առաջատար մասնագետներ:

Գիտաժողովի ավարտին կլինի գրքի շնորհանդես՝ Արուսյակ Թամրազյանի «Գրիգոր Նարեկացուն վերագրվող «Մեկնութիւն «Ո՞վ է դա»-ի երկը», ինչպես նաև ֆիլմի ցուցադրություն՝ ռեժիսոր Հովիկ Հախվերդյանի «Նարեկացի որոնելիս»: