1 նոյեմբերի 2008 - 14:04 AMT
Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են նախագահների առաջիկա հանդիպման հետ կապված հարցեր
Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի ու Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպման հետ կապված հարցեր:

Երեք երկրների նախագահների հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 2-ին Մոսկվայում Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ: Պետությունների նախագահները կքննարկեն ղարաբաղյան հակամարտության գործընթացը: