25 հոկտեմբերի 2019 - 10:25 AMT
Լիանա Գյուրջյանը` ծանրամարտի Մ-20 ԵԱ ոսկե մեդալակիր

Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը ոսկե մեդալակիր է դարձել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Մ-20 և Մ-23 Եվրոպայի առաջնությունում:

Մինչև 20 տարեկանների 81 կգ քաշային կարգում հանդես եկած 17-ամյա մարզուհին հաղթել է երկամարտի 215 կգ (95+120) արդյունքով և 14 կգ գերազանցել երկրորդ տեղը գրաված ռուս մարզուհուն: Լիանա Գյուրջյանը հաջող է կատարել բոլոր 6 մոտեցումները և փոքր ոսկե մեդալներ նվաճել պոկում ու հրում վարժություններում:

Սա Հայաստանի թիմի երկրորդ մեդալն էր երկամարտում: Ավելի վաղ մինչև 20 տարեկանների պայքարում բրոնզե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ):