29 հոկտեմբերի 2019 - 14:31 AMT
2020-ին շրջակա միջավայրի նախարարությանը 6,9 մլրդ դրամ կհատկացվի

Շրջակա միջավայրի նախարարությանը 2020 թվականի բյուջեի նախագծով հատկացվող ընդհանուր բյուջեն 6,9 մլրդ դրամ է, որից 1,6 մլրդը Գերմանական զարգացման բանկի կողմից դրամաշնորհի միջոցով տրվող գումարն է: Այս մասին Ազգային ժողովում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, հայտնում է panorama.am-ը:

Գրիգորյանի խոսքով՝ տարվա ընթացքում գերատեսչությունն ունենալու է 5 ծրագիր, որի մեջ ներառված է 28 միջոցառում:

«Գումարները կհատկացվեն ապարատի պահպանությանը, տեխնիկական վերազինմանը, բնության հատուկ պահպանվող տարածքներին, որի գումարը 2,8 մլրդ է և որից 1,6-ը դրամաշնորհն է: Անտառների ծրագրի համար հատկացվել է 2,2 մլրդ, ունեն նաև թանգարանների ծրագրեր, որի մեջ ներառված է բնության թանգարանը և կենդանաբանական այգին»,- նշել է նախարարը։