30 հոկտեմբերի 2019 - 11:20 AMT
Ջո Բայդեն. Հայոց ցեղասպանությունը ճանաչելով՝ երդվում ենք` այլևս երբեք

ԱՄՆ նախկին փոխնախագահ, ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը դեմոկրատական կուսակցությունից ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։

«Ողջունում եմ Ներկայացուցիչների պալատի 296 բանաձևը, որը ճանաչում և դատապարտում է 1915-23 թվականներին Հայոց ցեղասպանությունը: Այս ցեղասպանությունը ճանաչելով` մենք հարգում ենք զոհերի հիշատակը և երդվում` այլևս երբեք»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նա։

Նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձևը։ Դրան կողմ է քվեարկել 405 կոնգրեսական, դեմ՝11, ձեռնպահ՝ 3։