5 նոյեմբերի 2019 - 11:19 AMT
ՀՀ-ն 8-րդն է աշխարհում համացանցի ազատության վարկանիշում

Հայաստանն 8-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում առցանց ազատության մակարդակով: Հայաստանը բարելավել է դիրքը Freedom House իրավապաշտպան կազմակերպության Freedom on the Net 2019 զեկույցում, որը վերաբերում է առցանց ազատության գնահատմանը մոտ 65 երկրում իրականացված հետազոտության հիման վրա:

2019-ի «ազատության» վարկանիշում Հայաստանը ստացել է 76 միավոր 100 հնարավորից համացանցի ազատության գլոբալ վարկանիշում՝ որքան մեծ է թիվը, այնքան լավ ցուցանիշ ունի երկիրը: Փաստացի Հայաստանը 8-րդն է այդ վարկանիշում:

Հայաստանը բարելավել է դիրքը 2018-ի համեմատ, երբ ճանաչվել էր մասնակիորեն ազատ համացանցով երկիր:

Ըստ «Ազատությունը համացանցում» զեկույցի, դրական փոփոխությունները, կապված 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետ, շարունակվեցին, երբ «բարեփոխիչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրճատեց բովանդակության սահմանափակումներն ու օգտատերերի իրավունքների խախտումները»:

Մասնավորապես, զեկույցում նշվում է, որ «կրճատվել է բռնությունը համացանցի լրագրողների նկատմամբ, իսկ թվային լրատվամիջոցները ավելի մեծ ազատություն են ստացել՝ տնտեսական և քաղաքական ճնշումներից»:

«2018-ի իրադարձությունները ՀՀ-ում մեկ անգամ ևս փաստեցին, որ թվային տեխնոլոգիաները կարող են լուրջ ժողովրդավարական փոփոխությունների խթան դառնալ: Քաղաքացիներն արդյունավետ են օգտագործել սոցիալական ցանցերը»,-ասվում է զեկույցում:

Freedom House-ի 2018-ի զեկույցում ասվում էր, որ «առցանց լրագրողները ֆիզիկական հետապնդումների և հարձակումների են ենթարկվել Երևանում թավշյա հեղափոխության ժամանակ բողոքի ցույցերի ուղիղ հեռարձակման համար»:

Հարևան Վրաստանը, 75 միավորով, նույնպես գնահատվում է որպես ազատ երկիր, իսկ Ադրբեջանը դասվում է ոչ ազատ երկրների շարքին, ինչպես և Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը: