6 նոյեմբերի 2019 - 19:23 AMT
Խաշմանյանը՝ ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ, Գրիգորյանի հետ պայմանավորվածությունը կասեցվել է

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել «Ալաշկերտի» նախկին մարզիչ Աբրահամ Խաշմանյանը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը:

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հաջողություն է մաղթել Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում.

«Նախապատվություն եմ տվել հայաստանցի ամենափորձառու մարզիչներից մեկին: Հաջողություն եմ մաղթում նրան: 2019 թ. ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը տարել է մի քանի տպավորիչ հաղթանակ: Հուսով եմ, որ նոր մարզչի գլխավորությամբ մեր թիմը կրկին կուրախացնի երկրպագուներին»:

Մինչև նոյեմբերի 6-ի երեկոն ակնկալվում էր, որ հավաքականի նոր գլխավոր մարզիչ է դառնալու ռուսաստանցի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը։ Championat.comհաղորդմամբ, վերջինս եկել էր ֆուտբոլի ֆեդերացիա՝ պայմանագիր ստորագրելու, երբ նրան հայտարարեցին պայմանավորվածության չեղարկման մասին։