11 նոյեմբերի 2019 - 16:46 AMT
ՀՀԿ երիտասարդները դատարկ ճամպրուկներ են բերել ԱԳՆ դիմաց՝ ի նշան «դատարկ քաղաքականության»

Հայաստանի Հանրապետական կուսակցության` ՀՀԿ երիտասարդները Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիմաց հանդես են եկել հայտարարությամբ, նրանք ցանկանում էին նամակ և դատարկ ճամպրուկ հանձնել ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանին՝ ի նշան «դատարկ քաղաքականության»:

«Այս ճամպրուկները նույնքան դատարկ են, որքան մեր պետութան արտաքին քաղաքականությունը, որ վարվել է վերջին շրջանում, նույնքան դատարկ են, ինչքան իրենց արած խոստումները», - լրագրողներին ասել է ՀՀԿ Երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանը, հայտնում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ քաղաքական օրակարգից դուրս է բերվել Սանկտ Պետեբուրգի և Վիեննայի պայմանավարածություններ, անհասկանալի բանաձև է շրջանառվում, որը չի ներառում իր մեջ ազգերի ինքնորոշման իրավունքը:

Ակցիայի մասնակիցներին հանդիպել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա վերցրել է միայն նամակը՝ նշելով, որ կփոխանցի այն: Մամիջանյանի խոսքով, իրենց ցանությունն է, որպեսզի նախարարը կարդա նամակը, սերտի ու փոփոխի իր աշխատելաոճը:

Մինչ շենքի դիմաց ՀՀԿ երիտասարդներն ակցիա էին իրականացնում ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ընթանում էր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը: