14 նոյեմբերի 2019 - 11:49 AMT
ՀՀ-ն 45.8 մլն եվրո վարկ կվերցնի

Հայաստանը 45.8 մլն եվրո վարկ կվերցնի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից՝ որպես բյուջետային աջակցության վարկ:

Կառավարությունը նոյեմբերի 14-ի նիստում հավանություն է տվել ՀՀ և բանկի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրի ստորագրմանը:

Վարկով ստացված միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը։