14 նոյեմբերի 2019 - 16:10 AMT
Tallinn Trophy. Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 4-ն է

Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը4-րդ տեղն է գրավել Էստոնիայի մայրաքաղաք Տալինում տեղի ունեցած Tallinn Trophy գեղասահքի միջազգային մրցաշարում:

Կարճ և ազատ ծրագրերի համագումարում գեղասահորդը հավաքել է 184.32 միավոր: Կարճ ծրագրից հետո 23-ամյա Հայրապետյանը 7-րդն էր, իսկ ազատ ծրագրում գրանցել է երրորդ արդյունքը:

Տղամարդկանց մենասահքում հանդես են եկել 14 գեղասահորդներ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Սլավիկ Հայրապետյանն այս մրցաշարում չորրորդ տեղն էր գրավել նաև 2018 թվականին: Սա նրա երկրորդ ելույթն էր այս մրցաշրջանում: Նոյեմբերին Սլավիկ Հայրապետյանը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մասնակցել էր նաև Volvo Open Cup 2019 միջազգային մրցաշարին, որտեղ գրավել էր 10-րդ տեղը: