Գույքի և եկամուտների՝ հանրային ծառայության մասին օրենքով սահմանված բովանդակությունը համահունչ չէ ապօրինի հարստացման դիսպոզիցիային: Այս մասին Աժ-ում ասել է Կոռուպցայի կանխարգելման հանձնաժողովի անդամի՝ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Էդգար Շաթիրյանը:
Թեկնածուն կարևորել է հայտարարագրերի՝ հրապարակման ենթակա տվյալների շրջանակի ընդլայնումը:
«Այսօր հայտարարագրման ենթակա են բացառապես անձի՝ սեփականության իրավունքի գույքի մասով տվյալները, չափազանց բարձր է հայտարարագման ենթակա թանկարժեք գույքագրման շեմը՝ 8 մլն դրամ, գործնականում դժվար վերահսկելի են կամ անվերահսկելի են կանխիկի հոսքին վերաբերող համապատասխան գործընթացները, դրամական միջոցների մասով չկա հստակ տարանջատում կանխիկ և անկախանխիկ դրամական միջոցների միջև»,-ասել է Շաթիրյանը՝ նշելով, որ դասական իմաստով պարտավորությունների հայատարարագրման համակարգ չկա:
Թեկնածուի խոսքով՝ որոշ կապիտալ ծախսեր այսօր էլ են հայտարարագրվում, բայց չկա ծախսերի հայտարարագրման համակարգ և օրենսդրի կողմից սահամանված նվազագույն շեմ այն մասին, թե ինչ ծախսեր են ենթակա հայտարագրման: Շաթիրյանը նշել է, որ ծախսերի հայատարարագրման համակարգի բացակայությունը նույնպես լուրջ խնդիր է:
Շաթիրյանը կոռուպցիայի կանխարգելման ոլորտում կարևորել է նաև հանրային իրազեկման միջոցառումները, հակակոռուպցիոն կրթության հարցը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մեկական թեկնածու են առաջարկել կառավարությունը, ԱԺ 3 խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը: