ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միությունը Բրյուսելում բողոքի ակցիա է իրականացրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, որն այնտեղ է գտնվում աշխատանքային այցով:
Նրանք պարզել էին «Ներսի և դրսի Դաշնակցություն չկա», «Դեմ ենք ձեր ապազգային քաղաքականությանը» գրությամբ պաստառներ:
Երիտասարդները վանկարկել են «Արայիկ, հեռացիր»: Նրանք ասել են նախարարին, որ պետք չէ հայոց լեզվի դեմ պայքարել, այլ հարկավոր է այն պահպանել։
ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միությունը նաև տեսանյութ է հրապարակել:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Բելգիայում մասնակցում է Արևելյան գործընկերության կրթության հարցերով նախարարական հանդիպմանը: