IUnetworks ընկերության աջակցությամբ Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի կողմից օրերս կազմակերպվեց «Ծրագրային Հեքեթոն 2019»-ը։ Նախագծի նպատակն էր նպաստել ԵՊՀ ուսանողների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմանը ծրագիր-առաջարկների պատրաստման վերաբերյալ՝ տալով նրանց տեսական և գործնական գիտելիքներ ու հմտություններ, խթանել հանրային խոսքի և վերլուծական, ֆոնդահայթայթման և ծրագրերի կառավարման հմտությունների զարգացումը։
IUnetworks-ը շատ է կարևորում «Հեքեթոն» (Hackathon) ֆորմատի նախագծերը և առիթի դեպքում միշտ բաց է նման համագործակցության համար։
«Այսօր հեքեթոնը նորարարական միտքը խթանելու և նոր գաղափարներ մշակելու հիանալի միջոց է, և IUnetworks ընկերությունը միշտ պատրաստ է սատարել նման նախագծերին։ Մեր ընկերությունում նույնպես կազմակերպվում են հեքեթոններ, և մենք մեր փորձից ելնելով՝ կարող ենք վստահեցնել, որ նման միջոցառումները համախմբում են ոլորտի երիտասարդ մասնագետներին և կյանքի կոչում ծնված գաղափարները փորձագետների աջակցությամբ», - ասել է IUnetworks ընկերությանզարգացման գծով տնօրեն՝ Լևոն Բաբայանը։
«Ծրագրային Հեքեթոն 2019»-ը շրջանակում ծրագրերը մշակվելու են հետևյալ ուղղություններով՝
• Ուսանողների իրազեկվածության և իրավագիտակցության մակարդակի բարձրացում
• Ոչ ֆորմալ կրթության զարգացում
• Շրջակա միջավայրի պահպանում
• Մշակութային ոլորտ
• Գիտակրթական ոլորտ
• Ռազմահայրենասիրական ոլորտ
• Սպորտային ոլորտ
• Միջֆակուլտետային և միջմասնագիտական համագործակցության ակտիվացում:
Նախագծի ավարտին հանձնաժողովի կողմից ընտրվել են լավագույն երեք ծրագրերը, որոնք կներկայացվեն ֆինանսավորման և կիրականացվեն:
IUNetworks-ը հանդես է գալի «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում՝ ի թիվս տասնյակ այլ ընկերությունների՝ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կոմերցիոն անշարժ գույքի և վաճառքների ոլորտներում: «Գալաքսի» ընկերությունների խմբում խմբում աշխատում են ավելի քան 3000 աշխատակից։ Ընկերության հիմնական ուղղությունը ծրագրավորումն է, որն իր մեջ ներառում է պետական համակարգի ավտոմատացումը, «էլեկտրոնային կառավարություն» նախագիծը և հեռահաղորդակցության ոլորտում մասնավոր հատվածի հետ աշխատանքը: