Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը լավագույնս կլուծի միլիոնների հարց համարվող առողջապահական ծախսերը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ օրենքի նախագիծն ընդամենը առաջարկ է, որը կարող է բազմաթիվ փոփոխություններ կրել:
ախարարը նշել է, որ այս պահին 109 մլրդ դրամի առողջապահական բյուջե կա, բայց բոլոր քաղաքացիների առողջական խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է 250 մլրդ դրամ: Ըստ Թորոսյանի՝ հաշվարկները ցույց են տվել, որ այդ հավելյալ 150 մլրդ դրամի աղբյուրը կարող է լինել հավելյալ հարկը:
Անդրադառնալով մինչև 6% առողջության հարկ սահմանելու նախագծին՝ Թորոսյանը նշել է, որ առաջարկի հիմքում ընկած են Հայաստանի պատմության, փորձի վերլուծությունը, համաշխարհային լավագույն փորձը: Թորոսյանի խոսքով սա լավագույն լուծումն է, կամ առնվազն դրա հիմքը:
Մենք ունենք աղճատված առողջապահության համակարգ: Առողջապահական ծախսերի 18%-ն է կատարվում ոչ կանխիկ, 85% կատարվում է գրպանից կամ կանխիկ եղանակով: Դանիայում առողջապահության ոլորտում ծախսերի 85% կատարվում են ոչ կանխիկ»,-ասել է Թորոսյանը:
Նախարարի խոսքով՝ ՀՀ բնակիչների եկամուտների համեմատ, առողջապահական ծախսերը աղետալի են, բերում են բնակիչների աղքատացման կամ վարկային բեռի ավելացման:
«Այս նախագիծը աղետալի ծախսերից խուսափելու և ներառական հասարակություն ունենալու համար է: Սա սոցիալական ապահովության համակարգ է և ոչ թե՝ ֆինանսական շուկաների զարգացման»,- ասել է նախարարը՝ նշելով, որ առողջապահության համապարփակ ապահովագրությունը պետք է ներառի բոլորին:
Թորոսյանի խոսքով, եթե նման համակարգ չներդրվի, հնարավոր չէ ունենալ առողջապահության համապարփակ հասանելիություն և ապահովել ներառականություն:
ՀՀ առողջապահության նախարարությունըկառավարությանն առաջարկել է հավանություն տալ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին, որով առաջարկվում է բնակչության 4-6% հարկ սահմանել աշխատող քաղաքացիների համար: Հայեցակարգի մշակումը պայմանավորված է բժշկական ապահովագրության այնպիսի համակարգի ներդրման անհրաժեշտությամբ, որը կապահովի բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայությունների տրամադրումը՝ անկախ սեռից, տարիքից, բնակության վայրից և սոցիալական կարգավիճակից: Նախագիծն առաջարկում է ներդնել 2022 թվականից: