27 նոյեմբերի 2019 - 10:15 AMT
Վարչապետը կմեկնի Ղրղզստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-28-ն աշխատանքային այցով կմեկնի Ղրզստանի Հանրապետություն: Նիկոլ Փաշինյանը Բիշքեքում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին:

Այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը ևս կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների կանոնադրական մարմինների հերթական համատեղ նստաշրջանին: