ՀՀ զինված ուժերի պատվիրակությունը մեկնել է Մոսկվա` մասնակցելու հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորությանը: Պատվիրակությունը գլխավորում է գեներալ-մայոր Ա. Մարտիկյանը, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կինը` Գոհար Վարդանյանը (օպերատիվ կեղծանունը՝ «Անիտա»), մահացել է նոյեմբերի 25-ին` 93 տարեկան հասակում:
Գոհար Վարդանյանն ամուսնու՝ Գևորգ Վարդանյանի հետ կարևորագույն դերակատարություն է ունեցել Թեհրանում 1943-ին հակահիտլերյան կոալիցիայի ղեկավարների հանդիպման անվտանգության ապահովման գործում։ Նրանց ջանքերի շնորհիվ կանխվել է Ստալինի, Ռուզվելտի ու Չերչիլի դեմ մահափորձը։
Գոհար Վարդանյանի ամուսինը՝ Գևորգը, մահացել էր 2012 թվականին։
Ընթերցեք նաև.Լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանն 90 տարեկան է