27 նոյեմբերի 2019 - 17:08 AMT
Դիլիջանում կանցկացվի 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Դիլիջանի «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի» տարածքում կազմակերպում է 7-րդ Բիզնես ինովացիոն ֆորումը (BIF 2019)՝ «Արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղին» խորագրով:

Բիզնես ինովացիոն ֆորումը յուրօրինակ հարթակ է, որտեղ թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների և շփումների միջոցով կներկայացվի ինովացիոն զարգացման առաջավոր փորձը, կծավալվի գործնական քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ինչպես նաև կձևավորվի հետագա գործողությունների պլան:

BIF 2019-ի հիմնական թեմաներն են՝

• Թվայնացման և բարձր տեխնոլոգիական զարգացման պետական ռազմավարությունը, • Էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացումը, • Հայաստանում STEM կրթությունը՝ որպես արդյունաբերության զարգացման հիմք, • Գիտության եւ նորարարությունների ներդրումային հնարավորությունները, • Ռազմարդյունաբերության զարգացման ինովացիոն եղանակները:

Ֆորումի օրակարգի ու մասնակցության պայմանների վերաբերյալ տեղեկությունը հասանելի է միջոցառման պաշտոնական կայքում։