28 նոյեմբերի 2019 - 18:31 AMT
Գողության դեպքից հետո ՊԵԿ-ն ուժեղացրել է հսկողությունը Գյումրու մաքսատանը

Գյումրիի հյուսիսային մաքսատուն-վարչության տարածքում մաքսային հսկողության ներքո գտնվող ավտամեքենաների առանձին մասերի գողության դեպքից հետո մաքսային ծառայությունն ուժեղացրել է հսկողությունն այդ տարածքում:

Այս մասինհայտնել են պետական եկամուտների կոմիտեից՝ հավելելով, որ դիմել են նաև ՀՀ ոստիկանությանը՝ ձեռնարկելու համապատասխան միջոցներ` նկարագրված դեպքերը հետագայում բացառելու և մեղավոր անձանց բացահայտելու ուղղությամբ:

ՊԵԿ-ը հորդորել է նման դեպքերից տուժած բոլոր անձանց համապատասխան հաղորդումներ ներկայացնել ՀՀ ոստիկանություն:

Ֆեյսբուքյան օգտատերերից Տիգրան Լորսաբյանը Գյումրու ավտոմաքսատանը նոյեմբերի 27-ին նկատել է, որ Հայաստան ներմուծված 2017 թվականի արտադրության «Կիա ֆորտե» մակնիշի իր ավոմեքենան մասամբ թալանված է և դրա վրայից բացակայում են մի շարք ավտոպահեստամասեր՝ աջ կողային հայելին, աջ անվաթևը, մարտկոցն, անվաթևերի տակ տեղակայված պաշտպանիչ պլաստմասե մասերը։ Լորսաբյանը նշել է, որ ԱՄՆ-ում արված լուսանկարներում բոլոր մասերն իրենց տեղում են։