Եղանակային վատ պայմանների՝ խիտ մառախուղի ու վատ տեսանելիության հետևանքով Մոսկվա-Երևան երկու չվերթների, ինչպես նաև Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Այս մասին, Panorama.am-ի հաղորդմամբ, հայտնել են օդանավակայանից:
Նշվում է, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռներից մեկը վայրէջք է կատարել Աստրախանի օդանավակայնում, մյուսը շարժվել է դեպի Սոչի։ Վարշավա-Երևան չվերթի Polish Airlines ընկերության ինքնաթիռն էլ մառախուղի պատճառով վերադարձել է Լեհաստան։Եղանակի պատճառով մի քանի չվերթներ կիրականացվեն ուշացումով։
«Այս պահին արդեն եղանակային պայմանները նորմալ են, հենց հիմա նստեցումներ են ընթանում, շուտով կսկվեն մեկնումները, ժամանումները ևս նորմալ իրականանում են»,-ասել է «Արմենիա միջազգային օդանավկայաններ» ընկերության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը։