2 դեկտեմբերի 2019 - 15:02 AMT
ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելու նախագիծը բացասական եզրակացություն է ստացել

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական դարձնելու նախագիծը բացասական եզրակացություն է ստացել։

Օրենքի նախագիծը ներկայացրել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում նախագծի օգտին քվեարկել է միայն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Օրենքի նախագծով առաջարկվում էր ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական: Նախագծի ընդունվելու դեպքում վերոնշյալ պաշտոնների հավակնորդների համար սահմանվելու էին պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները: