ՀՅԴ երիտասարդական միության անդամները, ովքեր բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության շենքի առջև և պահանջում նախարարի հրաժարականը, փակել են Վազգեն Սարգսյան փողոցը:
Նրանք նշում են՝ իրենք այլևս չեն ցանկանում հանդիպել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպելու դեպքում էլ ցանկանում են միայն լսել նրա հրաժարականի տեքստը, հայտնում է Shantnews.am-ը:
Առաջիկա քայլերը ցուցարարները դեռ չեն բացահայտում, ասում են՝ առայժմ փակ են պահում Վազգեն Սարգսյան փողոցը: Ոստիկանները հինգ րոպե ժամանակ տվեցին, որ փողոցը բացեն:
Ժամանակը լրանալուց հետո ոստիկանության ծառայողներին վերջին ցուցումները տրվեցին, այն է՝ չգնալ սադրանքների, անհամաչափ ուժ չկիրառել:
Ավելի վաղ ՀՅԴ երիտասարդները օրեր շարունակ նստացույց էին անում նախարարության շենքի մոտ, այնուհետև դադարեցրին նստացույցը՝ սպասելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման:
Ընթերցեք նաև.ԿԳՄՍ մոտ ՀՅԴ-ականների ու ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունեցել (վիդեո)