6 դեկտեմբերի 2019 - 14:36 AMT
ԱԺ-ում քննարկում են զինվորին ինքնասպանության հասցնելու համար պատիժը խստացնելու առաջարկը

Ազգային ժողովը քննարկում է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խստացնել զինծառայողներին ինքնասպանության հասցնելու պատիժը։

ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է ավելի խիստ պատիժ սահմանել այդ դեպքերի համար, քան նախատեսված առավելագույնը 3 տարի ազատազրկումն է:«Թշնամու կրակոցից շատ ավելի քիչ զինվոր է զոհվում, քան ինքնասպանություններից»,-ասել է պատգամավորը:

Առաջարկվում է զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար սահմանել 4-8 տարի ազատազրկում: Եթե այս արարքները կատարվել է մի խումբ անձանց, սպաների, հրամանատարի, ենթակայի կողմից մեկ այլ ենթակայի նկատմամբ, պարբերաբար միևնույն անձի նկատմամբ, ապա ժամկետը կկազմի 5-10 տարի: Իսկ եթե անցանքներն իրականացվել է ռազմական դրության, պատերազմի կամ մարտական գործողությունների ժամանակ, ապա 7- 12 տարի:

Ըստ պատգամավորի, ինքնասպանության հասցնելը նաև զինվորական ծառայության կանոնադրական հարարբերությունների խախտման, զինծառայողներին նվաստացնելու հետևանք են, ուստի դրանք պետք է դիտարկվեն որպես զինվորական հանցագործություն։